ՀՀ կենտրոնական բանկը անցած շաբաթ հրապարակում է «Գնաճի հաշվետվություն» զեկույց, որտեղ նվազեցում է կատարում ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը' սահմանելով 3.9%: Հիշեցնեմ, որ երբ Հովիկ Աբրահամյանը ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը, 2014թ կառավարության ծրագրի համաձայն' այս տարվա տնտեսական աճը պետք է լիներ 5%-ի շրջակայքում:


Հարց է ծագում. ո՞ւր են վարչապետի հրաժարականը պահանջողները:


Պարզ է, որ Տիգրան Սարգսյանի ժամ առաջ հրաժարականը օրհասական հարց էր դարձել, ինչին հաջողվեց հասնել: Սակայն Հովիկ Աբրահամյանը, ստանձնելով կառավարության ղեկավարի պաշտոնը, ստացավ ընդամենը 5% մինիմալ տնտեսական աճ ապահովելու բացառիկ հնարավորություն(դա ցանկացած վարչապետի համար խաղ ու պար պետք է լինի), իսկ հիմա պարզվում է, որ նա չի կատարելու կառավարության ծրագիրը մոտ 20%-ով:
Դե թող հիմա նախկին վարչապետի հրաժարական պահանջողները սկսեն պահանջել նաև ներկայիս վարչապետի հրաժարականը: Նա իր նախորդից ոչ մի առավելություն չունի...

 

 


Գագիկ Սերոբյան