Օգոստոսի 25-ին Նորայր Քամալյանին՝ մկրտված Գևորգ անունով, հանեցին մեռոնից: Շահե Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում պատմում է. «Մեծ փոփոխություն զգացի նրա տրամադրության և ընդհանուր վիճակի մեջ: Բոլորը զարմանում էին, որ նա սկսել է խոսել, ավելի լավատես է դարձել, արագ կազդուրվում է: Առաջին անգամ երբ տեսա, ճնշող տպավորություն ունեի: Այսօր ամեն ինչ այլ էր իսկապես: Նա արդեն գիտակցաբար, համբերատար սպասում է հաջորդ վիրահատությանը, լավատեսորեն է տրամադրված ապագայի նկատմամբ: Ըմբոստ է: Նա իրեն հերոս չի զգում, դա ուրիշների կարծիքն է, նրան ավելի շատ հուզում են ապրած վիճակի հիշողությունները, անընդհատ ասում է "Բա որ զենք էի ունեցե՞լ...ես դրանց ինչ կանեի", վերապրելով իր և ընկերների նկատմամբ ցուցաբերած բռնությունն ու դիմադրությունը: Կամքի ուժ ունի, արագ է ապաքինվում, առաջ է նայում: Մեծ ձգտումներ ունի, չնայած համեստ ընտանիքում է ապրում /Գիշի գյուղում/: Նրա տարեկից եղբայրը դեռ ծառայում է ԵՂՆԻԿՆԵՐ ջոկատում, իսկ ավագ եղբայրը և՛ սովորում է, և՛ աշխատում: Երբեմն ծանոթանում ես բոլորովին անհայտ, համեստ մարդկանց հետ, որոնք նույնիսկ չեն անդրադառնում, որ այս կյանքում դժվարություններ կան: Մայրը 43 տարեկան է, արդեն մեծ որդիներ ունի, որոնց մասին կարելի է ասել կայացել են որպես տղամարդ: Այսքան բաներով անցան, այսքան ժամանակ հոսպիտալում են /փամփուշտը սրտի շրջանով է անցել՝ վրիպել է/ և ոչ մի տրտունջ չնկատեցի: "Ա՛մեն ի՛նչ լա՛վ ա", - անդադար կրկնում էր Արինան: Հայրը գյուղում է, աշխատում է: Նա ազատամարտիկ է եղել Մոնթեի մոտ ամուր սիրտ ու բնավորություն ունի: Սիրտս հպարտությամբ է լցված՝ այսպիսի մարդկանցով ենք մեր հողերը պահել դարերով և, ինչպես տեսնում եք դեռ կան, նույնիսկ եթե ապրում են աննկատ /չէ՞ որ այս դեպքը կարող էր և չլինել, չէինք բացահայտի նրանց/՝ ԿԱ՛Ն և ԴԵՌ ԿԾՆՎԵՆ հայ ժողովրդի արժանի զավակներ: Այսպես եմ սփոփում ընկերներիս կորուստների ցավը, այսպես վստահ եմ նայում գալիք սերնդին ու Հայաստանի ապագային: Փա՛ռք մեր ազգին»։
Source: @Shahe A Ajemian's page

 

 

Անի Մարգարյան