Ինչպես երեկ գրել էի, ԱՄՆ-ը ամենայն հավանականությամբ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանում հրահրելու է ներքին քաղաքական անկայունություն հրահրելու փորձեր է ձեռնարկելու ու բնականաբար, ԱՄՆ-ին պետք է որոշակի դիվերսիֆիկացված կոնտինգենտ, որը ԱՄՆ-ի ուղղակի ու անուղղակի ներգործությամբ կսկսեն կատարել այս աշխարհաքաղաքական մեծ խաղի իրենց փոքր դերը:


Տեսականորեն եթե խոսենք, ապա այսօր արդեն կարելի կռահել, թե կոնկրետ որ քաղաքական ու հասարակական միավորներն են անցնելու ԱՄՆ-ի հովանու ներքո և չնայած դրանք իրենց բովանդակությամբ ու ձևով խիստ տարբեր են առաջին հայացքից, բայց բոլորն էլ ծառայելու են ԱՄՆ-ի խաղին: Ոմանք ավելի հարատև, ոման այդքան էլ չէ, բայց ծառայելու են:


Դժվար չի կռահել, որ կոնկրետ քաղաքական դաշտի մասին եթե խոսենք, ապա ԱՄՆ-ի դրույքը լինելու է Քառյակի (սկզբնական փուլում), լիբերալ ու արևմտամետ հայացքներով քաղաքական կուսակցությունների և որքան էլ տարօրինակ հնչի՝ ազգայնականների վրա: Բացատրեմ, թե ով՝ ինչ մոտիվներով ու մեխանիզմներով է ներգրավվելու այս հիրավի ագադավ խաղի մեջ:


Այն որ քառյակը բարձրացնելու է առաջին ալիքը՝ կասկածից վեր է, բայց Քառյակի ուժեղ տեղը նաև նրա թույլ տեղն է: Խոսքը ԲՀԿ-ի մասին է, որի էլեկտրոատի ու ռեսուրսների հաշվին Քառյակը կարողանում է հոխորտալ ու սպառնալ մարդկանց փողոց հանել: Սակայն ԲՀԿ-ն վստահելի խաղացող չէ կողմերից և ոչ մեկի համար ու առավել ևս եթե հաշվի առնենք դրա ղեկավարների ու տերերի սերտ կապերը Ռուսաստանի հետ, ապա կարծում եմ ոչ ոք չի զարմանա, որ ի հեճուկս ուղնուծուծով արևմտամետ Օսկանյանի ջանքերի, ԲՀԿ-ն դուրս գա պայքարի փողոցային փուլից՝ Ռուսաստանից կիրառված լծակների հաշվին:


Բայց ԱՄՆ-ին ԲՀԿ-ն առանձնապես պետք էլ չէ, համենայն դեպս՝ ալիքը բարձրացնելուց հետո ու համենայն դեպս ամբողջական կազմով, ԱՄՆ-ին պետք է ալիքը, որը արդեն կփորձեն թեժացնել դաշտում եղած ավելի բևեռային գաղափարներով արևմտամետների (այդ թվում ՀԿ-ական գրանտակերների) և ռադիկալիզմին շատ մոտ գտնվող ու առաջին հայացքից արևմտամետների անտիպոդ հանդիսացող ազգայնականները:


Ընդհանրապես, ազգայնականները միայն առաջին հայացքից են անտիպոդ լիբերալներին ու արևմտամետներին, որովհետև քաղաքագիտական շկալայում ազգայնականությունն ու ազգայնամոլությունը դիտարկվում է որպես աջ հայացքների բեևեռային դրսևորում: Տարբերությունը լիբերալիների ու ազգայնականների միջև թերևսս միայն նրա մեջ է, որր երկրորդները շատ ավելի գաղափարական ու վճռական են և շատ ավելի հակված փողոցային պայքարին (նայեք Մայդանի օրինակը), դե իսկ նմանությունը և ես կասեյի միավորող գլխավոր գործոնն այս երկու ուժերի միջև նրանց հակասովետական/հակառուսական կոնսենսուսն է, որից էլ օգտվում է ԱՄՆ-ը:


Շարունակելի

 

 


Գեղամ Ասլամազյան