21-րդ դարում Միացյալ Նահանգներին կարող է հաղթել միայն այն պետությունը, որը կկարողանա հարվածել անմիջապես նրա տարածքին: Սա է հաջողության միակ գրավականը:
Ընդհանրապես ժամանակակից փիլիսոփաները առաջ են քաշում ցանցապետությունների գաղափարը, որոնց առկայությունը արդեն գործող փաստ է:

 


Հենց դրանում է կայանում ԱՄՆ-ի հաջողությունը, նա բավականին խճճված և բարդ տեսանելի ցանցային համակարգերով առկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Որպես այդպիսին կարող ենք առանձնացնել աշխարհի բազմաթիվ երկրներում գործող ամերիկյան դեպարտամենտները, իրավապաշտպանական կազմակերպությունները, ֆինանսական ֆոնդերը, կրոնական կազմակերպությունները, բնապահպանական խմբերը և այսպես շարունակ կարող ենք թվարկել:

 


Ցանցապետության լավագույն օրինակ հանդիսանում է Չինաստանը, աշխարհի տարբեր երկրների խոշորագույն քաղաքներում սփռված իր Չայնա թաուններով: Նա ամփոփված Հեռավոր արևելքում լուռ հետևում է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, ՄԱԿ-ում մշտապես ձեռնպահ է քվեարկում և աստիճանական կերպով իր համար ճանապարհ է հարթում:
Ցանցապետությունները որպես կանոն հիմնված են լինում քաղաքակրթական բազիսի վրա, քանի որ արդի մեթոդաբանները ճշգրիտ են նկատել, որ արդի աշխարհում հակամարտությունները ընթանում են քաղաքակրթությունների միջև:

 


21-րդ դարի այս առանձնահատկությունները լավ ընկալում են նաև ռուսները և Եվրասիականության գաղափարը պետք է ընկալել միայն այդ կոնտեքստում, որը իմ խորին համոզմամբ այս տեսանկյունից բավականին թույլ և անմրցունակ տարբերակ է:
Ի դեպ ցանցապետություն ստեղծելու լավագույն հավակնությունները կարող են ունենալ նաև հայերը: Դրա համար կան քաղաքակրթական բոլոր պայմանները, որպես բազիս պետք է ընկալվի Հայաստանի հանրապետությունը, իսկ ամբողջ աշխարհով մեկ սփռված հայությունը նրա շուրջ պտտվող արբանյակներ: Հայ իրականության մեջ քաղաքակրթական ցանցապետության մեթոդաբանական բավականին լուրջ ուսումնասիրություններ իրականացրել է արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը:

 


Այս ամենի համար իհարկե անհրաժեշտ է պրոֆեսիոնալ կառավարիչների աշխատանք և քաղաքական կամք:
21-րդ դարը առաջադրում է իր մարտահրավերները, իսկ այն հասարակությունները, որոնք դրանց կփորձեն հակադարձել 20-րդ դարին բնորոշ մեթոդներով, դատապարտված են անհաջողության:

 

 

Կարպիս Փաշոյան