Ինձ մոտ այնպիսի տպավորություն է,որ ինչ-որ ուժեր ցանկանում են սևացնել հայերին և մեր ու եզդիների մեջ սեպ խրել.չի ստացվի: Սկսել են շատանալ հայտարարությունները,որ իբր հայերը և Հայաստանը անշնորհակալ են,որ եզդիների ներդրումը առաջին հանրապետության կայացման գործում գնահատված չէ և այլ նման բարբաջանքներ: Հասկանում եմ,որ ոմանք չիմանալով,կամ զգացմունքայնությունից ելնելով են նման բաներ ասում,բայց վստահաբար կան մարդիկ,որոնք միտումնավոր են նման անիմաստ կարծիքներ տարածում: Հայերին և եզդիներին դարավոր բարեկամությունն է կապում իրար,մենք բոլորս էլ հիշում ենթ Ուսուբ բեկին էլ Ջհանգիր Աղային էլ,նրանց կատարած գործերն էլ,Արցախի պատերազմին բազմաթիվ եզդիների մասնակցություննել,ի դեպ այդ մասնակիցներից ոմանց անձամբ եմ ճանաչում:

 

Մի փորձեք եզդիների մոտ տպավորություն ստեղծել,որ հայերը անշնորհակալ են և բացասաբար տրամադրել նրանց հայերի և Հայաստանի հանդեպ,իսկ հայերի մոտ մի փորձեք տրամադրվածություն ստեղծել,որ հայը վատն է ու անշնորհակալ: Բոլորն էլ գիտեն,որ հայն ու եզդին արդեն ոչ թե բարեկամ ազգեր են,այլ՝համարյա մեկ ազգ ենք դարձել,իրար հանդեպ խտրական վերաբերմունք չունենք: Ամպագոռգոռ հայտարարություն անողներ,իսկ ձեզանից քանիսն է մինչև այս ողբերգական օրերը իմացել,որ եզդիների պատմական հայրենիքը Իրաքում է?քանիսդ եք եզդիների հետ ընկերություն արել,այնպես ինչպես հայերի հետ?: Հայերին միշտ փորձել են ներշնչել,որ հայը վատն է,դավաճան է,անմիաբան է.դա օտար տիրապետողներն են արել,իսկ հիմա ձեզ ով է ստիպում,որ նման ազգատյաց տրամադրություններ բորբոքեք?:

 

Մեր եզդի եղբայրները լավ էլ գիտեն,որ իրենք գնահատված են և էլի մերն են,իսկ դուք ձեր արարքներով միայն հիմար վիճակում եք հայտնվում: Եզդիների գնահատված և մեր եղբայրը դարձած լինելու ապացույցներից են,որ ոչ մի եզդու չեն ստիպել,որ անձնագրում չգրվի իր եզդի լինելը,որ հազարից մեկն է եզդիներին անվանում ազգային փոքրամասնություն.մերոնք են ինչ փոքրամասնություն?լալիշից բացի միայն Հայաստանում կա եզդիական սրբավայր կառուցված Արմավիր մարզի Ակնալիճ համայնքում,ի դեպ եզդիների հոգևոր առաջնորդը միայն այստեղ է թույլատրել,որ եզդիները սրբավայր կառուցեն.դա ձեզ բան չի ասում?:

 

Մի խոսքով անշնորհակալ գործ եք անում,երբ մեր մեջ սեպ եք ուզում խրել.ձախողվելու եք: Երբ եզդի ընկերների հետ հանդիպում և ողջագուրվում ենք,եկեք այդ ժամանակ նայեք և փորձեք մեզ պառակտել,գուցե չհասկանաք,որ իզուր չենք եզդի ընկերոջը ասում.բարև բրեմն,իսկ նա ասում.բարև ախպերս:

 

 

Տիգրան Մկրտչյան