Ցիտարիում անվամբ գետը, որ գտնվում է Ինդոնեզիայի Յավա կղզում համարվում է մոլորակի ամենակեղտոտ գետը:Ինչ-որ ժամանակ այն Ինդոնեզիայի հրաշալի ու գեղեցիկ վայրերից մեկն էր, սակայն մարդկային վայրագությունները իրենց հետքը թողեցին նաև այս շրջանում:

 

Մարդիկ, տեխնիկական տարբեր թափոններ լցնելով գետի մեջ, նպաստեցին նրան, որ գետը այժմ գտնվում է շատ վատ վիճակում: Այժմ գետում էկոլոգիական աղետ է: Այն առաջացնում են տոննաներով աղբը, սատկած ձկների մեծ քանակությունը ու հարյուրավոր գործարանների կեղտաջրերը: Ինչ-որ ժամանակ գեղագիտական հաճույք պատճառող գետը այժմ համարվում է մոլորակի ամենակեղտոտ գետը:

 

 

 

 

 

 

 

 

 



Գուրգեն Մուրադյան