Երեխան երեխա է, կարևորը առողջ լինի...

Երեկ ֆլեշմոբ սկսվեց, որտեղ մարդիկ գովերգում էին աղջիկներին: Ինչ ասեմ՝ ես էլ «ՖԲ-ն երեկով» եմ միանում այդ ֆլեշմոբին: Հարազատ հորաքույրս ունի 8 աղջիկ ու իրա խոսքերի համաձայն՝ իրա աղջիկները լավագույնն են ու իրան ոչ մի տղա պետք չի: Սիրեք ձեր բալիկներին ու հիշեք, պտղին կյանքից զրկելը նույնպես սպանություն է, մի դարձեք մարդասպան:

 

 

Նիկոլ Փաշինյանը երեկ լավ օրենք առաջ քաշեց: Ընդհանրապես ինձ դուր է գալիս վերջին շրջանի հայ քաղաքական ուժերի միասնականությունը: Դե ինչ հիմա պետք է միահամուռ ուժերով աշխատել Նիկոլի առաջարկած օրենքի վրա, եթե շտկելու բաներ կա շտկեք ու այն անցկացրեք: Հայերի միակ ուժը միասնականության մեջ է ու ոնց հասկանում եմ դա արդեն բոլորն են հասկանում:

 

 

Եզդիների հարցը շատ նուրբ է ու ցավոտ: Նրանց պետք է օգնել: Քրդերին կոչ եմ անում օգնել ու սատար կանգնել եզդիներին: Եզդի ազգի վերացումով թուրքական յաթաղանը ու ISIS-ի դանակը շողշողալու են ձեր գլխավերևում: Հանգիստ ապրիր աշխարհ: Մեկա այս կյանքում բոլորս էլ պարտվել ենք, որովհետև ծնվելուց արդեն որոշված է, որ մահանալու ենք:

 

 

Էդգար Խաչատրյան