Քանի դեռ Հայոց Ցեղասպանությունը ողջ մարդկության կողմից չի դատապարտվել և հետևանքները չեն վերացվել՝ տարածքային, նյութական և բարոյական փոխհատուցման տեսքով, երկրագնդի ոչ մի ազգություն ապահովագրված չի, որ մի օր իր հետ նման կերպ չեն վարվի:

 


Խորքային իմաստով՝ Հայոց Եղեռնի ճանաչումն այդքան մեզ չի պետք, որքան որ ողջ մարդկությանը:
Եվ ցանկացած ցեղասպանող պետք է իմանա, որ ինչ էլ անի, ինչ էլ ակնթարթի տակ շահի՝ կորցնելու է էլ ավելին, քան ունեցել է մինչև ոճրագործության իրականացումը:

 


Միայն նման կոշտ ու սկզբունքային մոտեցման արդյունքում մարդկությունը կարող է ազատվել հակամարդկային այս ամենամեծ ոճրագործությունից:

 

 

Արթուր Եղիազարյան