1999 թվականի օգոտոսի 16-ին, երբ Ռուսաստանի Պետական դուման քննարկում էր Վլադիմիր Պուտինին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցը, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Ռուսաստանի պատմության մեջ սկսվում է նոր պատմաշրջան(այդ օրվա Պուտինի լուսանկարից ոչ թե նոր պատմաշրջանի, այլ՝ համեստության, նույնիսկ անօգնականության տպավորություն է առաջանում):

 


Պուտինը վարչապետության վեցերորդ թեկնածուն էր՝ այդ անկայուն մեկ ու կես տարիների ընթացքում, խորհրդարանական ընտրություններին մնում էր չորս ամիս ու դրա վրա էր կենտրոնացած կուսակցությունների ուշադրությունը:

 


233 կողմ, 84 դեմով Պուտինը հաստատվեց, իսկ Բույնակսկի բնակելի շենքի պայթունին մնում էր 19 օր:
Ըստ երևեւույթին, Վեյմարյան Գերմանիայի վերջին ռեյխստագի շատ պատգամավորների մտքով նույնպես չէր անցնում, որ 1933թ-ի մարտի 23-ի իրենց քվեարկությամբ, որով լեգալիզացվեց Ադոլֆ Հիլտերի նացիոնալ-սոցիալիստական կաբինետի բռնապետությունը, ճանապարհ է հարթվում նոր պատերազմի համար...
Իսկ երկրորդ աշխարհամարտի մեկնարկին մնում էին հաշված տարիներ...

 

 

Սուրեն Սուրենյանց