Չեմ մեղադրում,կամ նախատում արտագաղթողներին,բայց ես չեմ արտագաղթի,որովհետև ունեմ իմ սուբեկտիվ պատճառները դրա համար: Չեմ ցանկանում,որ իմ տնից՝մարդ չապրելու համար նամշահոտ գա,չեմ ցանկանում,որ պապիս գերեզմանը անխունկ մնա,որ պապիս գերեզմանին խոտ աճի,չեմ ցանկանում,որ իմ երեխան ոչ հայկական միջավայրում սոցիալապես ավելի լավ ապրի,բայց օտարի հողը իր հայրենին համարի,չեմ ցանկանում,որ Եռաբլուրում հանգչող առյուծների արյունը անիմաստ լինի հեղված:

 

Նրանք և մյուս անմահները իրենց կյանքը չեն տվել միայն ազգի անվտանգության համար,այլ՝Հայաստանում անվտանգ լինելու համար,չեմ ցանկանում ուտել օտարի հողի բարիքը,որը մեր բերք ու բարիքի համը չունի,այլ՝դատարկ ջուր է,չեմ ցանկանում մեր հայոց ջրի տաղ ուրիշի գետի ջուրը խմեմ ես ու իմ ընտանիքը,չեմ ցանկանում,որ մի անարժան օտար ինձ վերևից նայի ու ասի,որ այդքան լավն է ձեր Հայաստանը գնացեք այնտեղ ապրեք.հա լավն է ու Հայաստանում եմ ապրում,չեմ ցանկանում օտարի հողում բարձր վարձատրվել,բայց աշխատել հօգուտ օտարի:

 

Ավելի լավ է նվազագույն աշխատավարձով իմ երկրում ապրեմ,չեմ ցանկանում, որ իմ տղան օտար բանակի համազգեստը հագնի 18 տարեկանում: Միգուցե կասեք սխալ եմ և հազար պատճառ կբերեք,բայց սա իմ կարծիքն է,իսկ դուք ձեր կարծիքով շարժվեք և ունեցեք ձեր ճշմարտությունը.սա ՝իմն է:

 

 

Տիգրան Մկրտչյան