Ֆեյսբուքը երեկ: 12.08.2014

Էխ քլիքամոլներ քլիքամոլներ...

 

 

Չեմ հասկանում գիշերվա «հազարին» ապատեղեկատվություն տարածելու կայֆը, որնա: Հավատացած եղեք՝ բացի մի քանի հազար դիտումից, դուք ձեր համար ապահովում եք նաև մի քանի հազար հայհոյանք: Հանգիստ ապրեք էլի: Քլիքամոլ մի եղեք: Մի քանի կետ հատուկ քլիքամոլների համար: Անգամ ,եթե դիվերսա մտնի ու դուք իմանաք այդ մասին, հրապարակայնորեն մի տարածեք, որ մեր հետախույզները նրանց կարողանան հայտնաբերել, թե չէ ի լուր աշխարհի հայտնում եք ու դիվերսանտները սկսում են իրենց ագրեսիվ պահել ու մենք ունենում ենք զոհեր: Ասել եմ ու կասեմ, ձեր ամեն մի սխալ գրած բառը մեկ զինվորի կյանք կարող է արժենալ: Անկապ մի գրեք:

 

 

Եզդիների ցեղասպանություն է տեղի ունենում 21-րդ դարում: Աշխարհը պետք է հասկանա, քանի չի դատապարտվել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, արնահեղությունը չի դադարելու ու ռասայական պատերազմները ընթանալու են: Մի քիչ զգոն եղեք ու դատապարտեք անիմաստ մարդկային կորուստները: Ինչպես ընկերներս են սիրում կրկնել՝ մարդկային կյանքը աշխարհում ամենաբարձ արժեքն է:

 

 

Այվազովսկու վրձինը վերադարձրվեց: Շնորհակալություն այն մարդկանց ովքեր արեցին այդ բարի գործը: Ժամանակի ընթացքում քարի վրայից կարող է Այվազովսկու անունը ջնջվի, սակայն մեր սերունդները նրան հաստատ վրձինով տեսնելուց կճանաչեն: Կանգնիր հպարտ մեր ծովանկարիչ ու մեր պարծանք:

 

 

Ռոբին Ուիլամս՝ ահա այն անունը,որը երեկ ցնցեց աշխարհը: Հավատացեք շատ աստղեր են մահանում, բայց ոչ ոքի մահը այսքան տխրություն չի պատճառում աշխարհին, որքան Ռոբին Ուիլամսինը: Չեմ կարծում, որ նա պետք է ինքնասպան լիներ, բայց ով գիտի ինչ էր կատարվում այդ հոգևոր մարդու ներաշխարհում: Աստծուց մեկ բան եմ խնդրում, որ ներիր նրան:

 

 

Էդգար Խաչատրյան