ԱՄՆ-ամոլություն՝ վտանգավոր հոգեկան հիվանդություն: Հիմնական սինդրոմները՝ անկախ նրանից, թե ԱՄՆ-ի քաղաքականության արդյունքում քանի երկիր կքանդվի, քանի ազգ կենթարկվի ցեղասպանության, քանի միլիոն մարդ կսպանվի, միևնույն ա՝ նշված հիվանդությամբ տառապողների համար ԱՄՆ-ի գործողություններն արդարացված են, միրևնույն ա ԱՄՆ-ն լավն ա, իսկ կարևորն էլ՝ արդյունքն ա, որ կարող ա լինել կամ չլինել ասենք մի 100 տարի հետո, ջհանդամը թե մինչև էդ մի քանի ազգ էլ չի կոտորվի:

 


Իհարկե, կխնդրեմ ԱՄՆ-ամոլությունը չշփոթել ամերիկյան կամ արևմտյան կողմնորոշում ունենալու հետ, քանի որ նման կողմնորոշում կարող են ունենալ ադեկվատ ու նորմալ մարդիկ, ովքեր ուղղակի ունեն համապատասխան քաղաքական հայացքներ: Քաղաքական հայացք ունենալը նորմալ ա, մոլագար լինելը՝ վտանգավոր:

 

 

Կարեն Վարդանյան