!!!
Հետևելով Սերժ Սարգսյան - իլհամ բառան օղլու - Վլադիմիր Պուտին՝ Սոչիում կայացած հանդիպման, դրա ընթացքի ու արդյունքի մասին հատկապես հայկական զանգվածային լրատվամիջոցների՝ այդ թվում ֆեյսբուքյան էջերի օգտատերերի՝ այդ առիթով թողած մեկնաբանություններին և ելնելով վերջիններիս վերլուծությունից՝ հանգում եմ հետևյալին. Հայաստանի «վսեմաշուք» Նախագահի վարկանիշը, չգիտես՝ ինչու, էապես բարձրացել է:

 

Ես, իհարկե, դեմ չեմ, որ հասարակության շրջանում իսկապես բարձրանա ՀՀ Նախագահի վարկանիշը. կարևորն այն է, որ այդ բարձրացման հիմքում լինեն բարձրացման արժանի փաստերը: Մասնավորապես, բազմաթիվ ՖԲ օգտատերեր իրենց մեկնաբանություններում գրառել են հետևյալը.

 


1. «Կեցցե՛ ՀՀ Նախագահը. այս հանդիպումից հետո սկսեցի հարգել նրան:»:
2. «Նախագահ ունենք, աշխարհը չունի. ալիևի լավը ... ու իր տեղը դրեց:»:
3. «Սերժը լավ դիվանագետ ա, ինքը գիտի ոնց անի:»: Եվ այլն:

 

 

Ախր, ա՛յ ժողովուրդ, արժե՞, արդյոք, այդչափ մակերեսորեն ու «պրիմիտիվ» գնահատել այդ հանդիպումը ու հատկապես Ս. Սարգսյանի՝ հընթացս բանակցությունների՝ բառանստանի բռնապետին ասածը. Ո՛Չ: Ընդգծեմ նաև, որ նաև ներկայում պաշտոնական Երևանում ՉԿԱ՛ լավ դիվանագետ. ցավոք:

 

 

3 նախագահների հանդիպման արդյունքն անձամբ ես գնահատում եմ որպես հերթական, անպտուղ ու ապարդյուն, ձևական, իսկ հատկապես ՀՀ Նախագահի մասով՝ որպես պարտվողական: Թե ինչո՞ւ և ինչպես, կանդրադառնամ առանձին գրառմամբ:

 

 

Հ. Գ.
Իհարկե, ողջունելի է, որ այդ հանդիպումից հետո, հնարավոր է՝ որոշ ժամանակ «նվազեն բադրջանի կողմից հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումները»: Դա, սակայն, այն արդյունքը չէ, որով կարելի լիներ «գովերգել» ու «սարի ծերը հանել» (բարձրացնել) ՀՀ Նախագահին:

 

 

Գագիկ Գորգինյան