Ոստիկանությունը կարծում է, որ 63-ամյա օսկարակիր դերասանը ինքնասպանություն է գործել, սակայն պաշտոնապես դեռ այդ մասին դերասանի հարազատները չեն հայտարարել: Նրա մտերիմները փաստում են, որ Ուիլյամսը վերջին շրջանում խորը դեպրեսիայի մեջ էր, ինչն էլ կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ: Ոստիկանությունը հայտնաբերել է դերասանին անգիտակից վիճակում իր իսկ տանը: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության' դերասանի մարմնի վրա առկա են շնչահեղձության հետքեր:

 


Ուիլյամսը ըստ Entertainment Weekly ամսագրի, աշխարհի ամենաուրախ մարդն էր ճանաչվել: Նրա ամենահայտնի ֆիլմերից են' «Արթնացում», «Ջումանջի», «Խելացի Ուիլ Հանթինգ», «Հոգեվերլուծաբանը» և այլ' թվով 50-ից ավելի ֆիլմեր: Դերասանը վարպետորեն կարողանում էր կերտել ամենադրամատիկ կերպարից մինչև ամենակատակերգու դերը: Բացի «Օսկար» մրցանակից դերասանը մի քանի անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս», «Էմիի» «Գրեմմի» և այլ մրցանակաների:

 

 

Արմեն Մխեյան