«Հիշում եմ, 1994թ. մարզային քաղաքներից մեկի՝ Բեյլագանի կենտրոնում պատահաբար հայկական չպայթած արկ ընկավ: Պայթյուն չկար, չկային արկեր, չկար հարձակում, բայց միաժամանակ քաղաքի ողջ բնակչությունը սկսեց մասսայաբար լքել իրենց տները, խուճապահար փախչել: Ես ստիպված էի շտապ գնալ Բեյլագան և ուժով ստիպել ադրբեջանցի բնակչությանը վերադառնալ: Ասացեք, այդ վախը, որ պատել էր յուրաքանչյուր ադրբեջանցու ռումբից, արկից, կրակոցից առաջ, ինչ-որ տեղ անհետացե՞լ է: Իսկ հիմա պատկերացրեք, եթե ինչ-որ արկ ընկնի Բաքվի վրա...

 


Վերջին 300 տարիների ընթացքում Ադրբեջանում էապես ոչինչ չի փոխվել: Կառավարման մեթոդները, որ գործում էին սեֆեիդների ու կաջարների օրոք, մինչև հիմա արդիական են: Այսպիսի հրեշավոր անփոփոխության, ես այն կոչում եմ «դեգրադացվող կայունություն», մենք ուրիշ ոչ մի տեղ չենք հանդիպում: Եվ ինչքան էլ ցավալի լինի խոստովանելը, մենք պետք է արձանագրենք, որ բնակչության մեղքն այստեղ ոչ մի կերպ ավելի նվազ չէ, քան իշխանությունների մեղքը... Եթե նույնիսկ պատկերացնենք, թե Հայաստանի որևէ նախագահ ստորագրի ինչ-որ փաստաթուղթ ժողովրդի կամքին հակառակ, հաջորդ օրը պառլամենտը հնազանդությամբ կվավերացնի:

 

Իսկ Բաքվում բոլորը դեռ հույս ունեն, որ ինչ-որ քեռի (ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը) կլուծի ղարաբաղյան կոնֆլիկտը Ադրբեջանի օգտին: Սակայն Բաքուն ոչ մի շանս չունի ԱՄՆ-ի ստրատեգիական գործընկերը դառնալ: Կարևոր է նաև հայկական կողմի փաստարկը, որին Բաքուն ոչ մի պատասխան չունի. «Ադրբեջանը ոչ դեմոկրատական պետություն է, ու եթե Ղարաբաղն ընկնի իր ձեռքը, ռեպրեսիաներն անխուսափելի են»:

 

Ղարաբաղյան պատերազմից հետո երեք ընտրություններ են անցկացվել, և ամեն անգամ Ղարաբաղի ժողովուրդը ինքն է ընտրել իր նախագահին, Ղարաբաղի Ազգային ժողովի կազմն անընդհատ փոփոխվում է, իսկ կադրային քաղաքականությունն իրականացվում է Արևմուտքի համար հասկանալի սխեմայով... Միջազգային դիտորդներն ամեն անգամ փաստում է, որ Ղարաբաղում ընտրությունները լիովին համապատասխանում են միջազգային ստանդարտներին և ժողովրդավարության սկզբունքներին:

 

Հայաստանը ևս ժողովրդավարական պետություն է, ու ժողովուրդն իր ձայնը տալիս է հենցՂարաբաղյան հարցի շուրջ իշխանության ունեցած դիրքորոշման համար: Ընդ որում Ադրբեջանը նույնպես չի կարող համաձայնագիր ստորագրել ի պատասխան հայկական կողմի պահանջներին, քանի որ այստեղ հարց է ծագում՝ ինչու Բաքուն 1994թ. իր համար ավելի ձեռնտու պայմաններով համաձայնագիր չստորագրեց...»

 

 

թարգմանությունը՝ Լիլիթ Մակարյանի

 

 

Ջոն Կարապետյան