Մենք վախենալու առիթը չունենք: Մենք կարող ենք միայն ափսոսալ այն նվազագույն կորուստները, որը մենք կունենանք ադրբեջանի հետ զինված ընդհարման կամ մարտական գործողությունների ծավալման ժամանակ: Բայց փոխարենը նրանք շատ բան ունեն թե վախենալու և թե կորցնելու: Նրանից բացի, որ մեր տված ամեն մի զոհի համար նրանք հատուցելու են բազմակի անգամ ավելին՝, նրանք կորցնելու են նաև այն դիրքերը, որտեղից հիմարությունը կունենան հարձակվել:

http://mediamall.am/admin/?to=newBlog

Ավելին. բացի այդ դիրքերը նրանք ստիպված կլինեն թողնել այդ դիրքերը պահող թիկունքը և վազել մինչև եվրախորհրդի վեհաժղով, այնտեղ տուզիկ շան նման հաչելու, ոռնալու ու բողոքելու՝ թե հայերը օկուպացրին մեր տարածքների ՝ արդեն մեկ երրորդը: Ես ինքս կողմ չեմ ոչ մի տեսակ գործողության, որը պետք է խլի գոնե մեկ հայ զինվորի կյանք:

 

 

Իմ հարազատն էլ հիմա զինվոր է և ես գիտակցում եմ թե ի՞նչ է նշանակում մի այդպիսի կոկոն կյանք զոհել: Բայց աշխարհը երբեք էլ չի եղել այնպիսին ինչպիսին մենք կուզեյինք տեսնել նրան: Այնպես որ, երբ պատերազմը չոքում է դռանդ, մենք պետք է լավ հասկանանք, որ իմ ու քո չկա... մենք մեկ ազգ ենք, մեկ միավոր: Ու ինչպես քո զավակն է իմ զավակը, այնպես էլ իմը պետք է լինի քոնը... Հպարտ քայլեք ձեր հողի վրա հայեր, հպարտ...

 

 

Ալիկ Գևորգյան