Այյսօր հավանաբար կկայանա Ալիև-Սարգսյան հանդիպումը, որի արդյունքում վերջին սրացումը կամ կստանա իր հանգուցալուծումը, կամ էլ կթևակոխի էսկալացիայի նոր փուլ: Եկեք հասկանանք, թե ինչ հավանական սցենարներ կան ու ինչի պատրաստվել, առավել ևս, որ դրանք այդքան էլ շատ չեն: 


Ա. Ստատուս քվոն պահպաննվում է


Ռուսաստանի ճնշման ներքով, Ալիևն ու Սերժը համաձայնվում են միջոցներ ձեռնարկել, որպեսզի լարվածությունը նվազի: Հնարավոր է անգամ ինչ որ պայմանավորվածություն ձեռք բերվի, որով դիպուկահարները հետ են քաշվում առաջին գծից ու ջենթլմենական համաձայնություն է մշակվում՝ չկիրառել հատուկ նշանակության զորքեր՝ շփման գծում դիվերսիոն-հետախուզական գործողություններ իիրականացնելու հարցում:


Սա Ռուսաստանի համար ամենանախապատվելի տարբերակն է, որովհետև գաղտնիք չէ,կ որ Հարավային կովկասում իր շահերի ամենաարդյունավետ գործիքը Ռուսաստանի համար շարունակում է մնալ փխրուն ստատուս քվող ու հեղհեղուկ խաղաղությունը, որի կոնտեքստում Ռուսաստանը կարողանում է խուսանավել Հայաստանի ու Ադրբեջանի շահերի միջև:
Ինչ որ առումով սա ձեռնտու է նաև հակամարտող կողմերին, որովհետև ի վերջո ամենավատ խաղաղությունը լավ է ամենաալավա պատերազմից, թեկուզ իսկ զոհերի հարցի առումով: Սակայն սա ձեռնտու է միայն այն դեպքում, եթե հեռանկարում նշմարվի գոնե տեսական հնարավորություն՝ կոնֆլիկտը դիվանագիտական միջոցներով հաղթահարելու հարցում:


Բ. Էսկալացիա. պատերազմի ակտիվ ֆազայի վերսկսում և արագ ավարտ


Անկախ նրանից, թե որ կողմն է սկսում պատերազմը, ամենայն հավանականությամբ Ադրբեջանը որոշիչ հաջողությունների հասնելու շանս չունի և անկախ նարնից թե ով է սկսում պատերազմը, զոհերի քանակը լինելու է կոլոսալ և հազարներ է հաշվելու:


Ամեն դեպքում, բլիցկրիգի ավելի լավ շանսեր ունենք մենք՝ հաշվի առնելով ռազմավարական ու աշխարհագրական մի քանի նկատառումներ, որոնց շուրջ առանձնապես չեմ ուզում հիմա ծավալվեմ: Եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ պատերազմն անխուսափելի է, ապա այս սցենարը ամենից շատ հենց մեզ է ձեռք տալիս, որովհետև լուրջ հաջողությունների դեպքում եթե չկարողանանք էլ նոր բնագծեր առնել ու ՊԱՀՊԱՆԵԼ մեր վերահսկողության ներքո, ապա աշխարհաքաղաքական լուրջ ուժերը ստիպելու են հնարավորինս շուտ դադարեցնել մարտական գործողությունները, իսկ ռազմական լուրջ հաջողությունները կարող են բերել նրան, որպես փոխզիջումային տարբերակ վերադառնանք 94-ի բանակցային ռեալիաներին, երբ բոլոր կողմերը, այդ թվում Ալիևի ռեժիմը պատրաստ են զիջե, արցախն ու ազատագրված տարածքները՝ միայն թե հայերը կանգ առնեն:


Սակայն, կրկին անգամ ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ հաշվի առնելով կողմերի զինված ուժերի քանակն ու դրանց սպառազինվածության աստիճանը, անգամ մեր ամենփառահեղ հաղթանակը մեր վրա թանկ է նստելու ու հազարավոր զոհեր ենք տալու և ամենևին էական չէ, որ ազերիները x անգամ ավելի շատ են զոհեր ունենալու:


Գ. Էսկալացիա. երկարատև ու արյունալի պատերազմ՝ կողմերից և ոչ մեկի վճռական հաջողությունների բացակայությունով


Սկսվում է երկար ու մսաղաց հիշեցնող պատերազմ, որը կարող է ձգվել ամիսներով ու ի վերջո հանգեցնել նրան, որ երկու երկրներում էլ ներքին անկարգություններ կսկսվեն՝ անկանխատեսելի հետևանքներով: Երկու երկրներում էլ ավիրվում են տնտեսությունն ու ենթակառուցվածքները, հազարավոր երիտասարդ զինվորներ ու տարբեր տարիքի խաղաղ բնակիչներ են զոհվում ամեն շաբաթ, ինչը միայն կատալիզացնում է 20 տարիների ընթացքում կուտակված դժգոհություն՝իշխանությունների հանդեպ և հանգուցալուծվում է ներքին ապստամբություններով և հեղաշրջումների փորձերով երկու երկրներում էլ:


Արդյունքում, կողմերից ոչ մեկն էլ չի հասնում վճռորոշ հաջողությունների ու անգամ պատերազմի ավարտից հետո երկու երկրներում էլ սկսում է իշխել քաոսը, սիկ տարածաշրջանը հայտնվում է կոնստանտ անկայունության մեջ: Սա ամենաոչշահեկան տարբերակն է բոլորի համար, բայց ԱՄՆ-ից, որի համար սա ուղղակի նվեր կլինի իր աշխարհաքաղական խաղում՝ Հարավային Կովկասում ստանալով ևս մի «ուկրաինա»:


Եզրահանգումներ չեմ անում: Սա իմ համեստ կարծիքն է՝ մոտ ապագայում սպասվաղ հնարավոր զարգացումների առումով: Անձամբ իմ համար, սա երևիի վերջին հնարավորությունների պատուհանն է՝ ինչ որ բեկում մտցնելոււ պատմության այս ընթացքի մեջ, որում մենաք աստիճանաբար հանգում ու մահանում ենք որպես ազգ:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան