Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի շտաբը վաղը 12:00-ին երթ է նախատեսել, որը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն:


Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին:


Հիմա շատ կոնկրետ հարց, որին կարծում եմ պետք է պատասխանեն շտաբի ներկայացուցիչները՝ ինչո՞ւ մինչև հիմա հրապարակված չէ նամակ-դիմումները...


Ինքս վաղուց եմ ասել, որ պետք են ակտիվ գործողություններով հասնել արդյունքի, բայց ուզում եմ հստակ իմանալ ինչ միջոցառման եմ մասնակցում, միգուցե խնդրանք կա ՀՀ իշխանություններին ու ՌԴ դեսպանատանը, որի տակ ինքս չեմ ստորագրելու...


Քանի դեռ ուշ չի, ակնկալում եմ, որ կհրապարակվի այն նախօրոք

 

 

Դավիթ Սանասարյան