Մինչ մեր քաջարի բանակը նորանոր հաղթանակներ է տանում թուրքերի դեմ, այնտեղ՝ տխրահռչակ Ղազախ-Շամշադինում իր ավելի քան տխրահռչակ զավակներով դուրս եկած կռվի դաշտ, դաշույնով հարվածում է մեր թիկունքը՝ կոմունիստական շարժում առաջ բերելու համար: Չգիտեմ սա բախտի խա՞ղ է, թե ստրկությունից նոր ազատագրված մի խեղճ ժողովրդի խելակորույս ուրախություն, որի մի մասը ազատության բերկրանքի մեջ է, մյուս մասը՝ կամովի ստրկության:

 

Խավարի ու տգիտության մեջ խարխափողն անգամ կարող է հասկանալ, որ ցեղակիցների արյունով ներկված Ազատությունն ու Անկախությունը երբեք կամովին չի կարելի տանել ու ուրիշին տալ... Բայց լավ իմացիր հա՛յ ժողովուրդ, քեզ ծեծելով պիտի ընտելացնենք ազատությանը, քո վիզը սյուների պիտի կապենք, որպեսզի դու հնարավորություն չունենաս նրան մեկնելու Ռուսաստանի լծի տակ: Հավատացած եմ, որ հայ ժողովուրդը կոմունիստական կարգերին հասնելուց հետո, նրանից եւս կհիասթափվի եւ կսկսի կռվել...
Ցավոք, մենք միշտ առաջնորդվել ենք զգացմունքներով, եւ ոչ թե խելքով ու տրամաբանությամբ...

26 հունիսի, 1920 թ.
Անհայտ գրողի օրագիր