ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը լիովին չի բացառում, սակայն դեպքերի այդպիսի զարգացման հնարավորությունը դեռևս բարձր չի գնահատում: Նման տեսակետ նա հայտնեց Analitik.am-ի հետ զրույցում:


Հարցին՝ պատերազմի վերսկսման դեպքում ինչպիսի՞ դիրքորոշում կցուցաբերի միջազգային հանրությունը, նա պատասխանեց. «Միջազգային հանրություն ասածը միատարր չէ և կարծիքները, թերևս, կբաժանվեն: Այս առումով շատ բան է կախված լինելու նրանից, թե Ադրբեջանի ղեկավարը ինչ ընտրություն կկատարի՝ կհարի Ռուսաստանին, թե կնախնտրի միանալ հակառուսական ճամբարին, որը ուկրաինական ճգնաժամի արդյունքում բավականին հստակ ձևաչափ է ստացել»:


Ամփոփելով՝ Արման Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ ճակատային գծում լարվածության ավելացումն ու իրականում պատերազմ սկսելը միանգամայն տարբեր բաներ են: «Սահմանյին միջադեպերի քանակն ու ընդգրկման ծավալներն ավելացնելու միջոցով Ալիևը փորձելու է հետաձգել վերը ակնարկված որոշման ընդունումը: Ներկա պայմաններում զորահավաք հայտարարելը կդառնա ալիևյան վարչակազմի վերջը»,- ասաց ԼՂՀ նախկին պաշտոնյան:

 

 

Արման Մելիքյան