«Պակասաւոր է այն հայը, ով հայրենի պատմութեան իմաստասիրութիւնը, նրա հետագայ զարգացման ուղիները հասկանալու համար չի վերապրել իր ժողովրդի ողջ անցյալը...

 


Պէտք է վերապրել եւ վերաիմաստաւորել հայրենի պատմութեան ողջ հոլովոյթը։ Պէտք է Հայկի հետ ծառանալ Նեբրովթի դեմ, Տիգրանի հետ՝ ընդարձակել Հայաստանը, Արտաշեսի հետ՝ բարեկարգել այն, Բագրատունիների հետ Անին հրաշակերտել եւ ապա՝ նրա կործանումը ողբալ։ Ի մի բան՝ պէտք է վերապրել մեր պատմութեան բոլոր բախտորոշ անցքերը՝ նրա վերելքներն ու անկումները, նրա փառքերն ու տառապանքը, նրա աննկուն ընդվզումներն ու մշակութային հարուստ շինարարութիւնը։

 


Այսպէ՛ս՝ մինչեւ մեր օրերը։
Այսպէ՛ս են ճշմարտօրէն հայանում հայ սիրտն ու գիտակցությունը։
ԱՅՍՊԵ՛Ս Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ՀԱՄԱՀԱ՛ՅԸ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԸ»։