Այս օրերի լարված իրավիճակը կարելի է կապել Սերժ Սարգսյան-իլհամ ալիև հանդիպման հետ: Եկեք հիշենք անցած տարիների դիվերսիաները և ընդհանրապես թշնամու կողմից իրավիճակի արհեստական լարումը, դրանք միշտ արվում էին տարբեր պաշտոնական հանդիպումներից առաջ, կլիներ դա Սարգսյան-ալիև հանդիպում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում-քննարկում:

 

 

Բայց ոչ պակաս արհեստական խուճապ ստեղծում ենք մենք ինքներս՝ տարածելով սխալ և իրականությանը չհամապատասանող տեղեկատվություն: Այդ երևույթը պետք է չլինի այսօր, դա միայն խանգարում է մեզ և օգնում թշնամուն: Տարբեր սոցիալական և լրատվական կայքերում նկատել եմ այս ոճի գրառումներ և քոմենթներ «Մերոնք քիչ են, մենք զենք չունենք և այլն»:

 


Հայեր, այդպիսի գրառում-քոմենթներով ոչ մի բան չեք փոխի , դրանք ոչ մի դրական բանի չեն բերի։ Եթե Ձեզ թվում է, թե այն կայքերը, որտեղ այդ ամենը գրում եք, ազերիներ չեն մտնում և չեն թարգմանում և տեսնում Ձեր գրածները, ապա սխալվում եք:

 


Մենք 90-ականներին էլ էինք քիչ նրանցից, բայց դա չխանգարեց մեզ ջախջախել թշնամուն:
Մի տարածեք «ստեղից ընդեղից» լսածը:

 

 

 

 Միքայել Գրիգորյան