Վարչապետի՝ պատերազմին պատրաստ լինելու հայտարարության հոդվածի տակ մեկնաբանող «հայ կանանց» մեկնաբանությունները պարտադիրության չափ մոտս հասունացրին հրապարակելու այս ստատուսը: Այսպես, սրանք մոտավոր կոչ են անում չկռվել, թող պաշտոնյաների տղաները գնան կռվեն ձևակերպմամբ և կարդացողին կթվա, թե հայ ազգը վախից իրեն կորցրել է, և վերահաս պատերազմի դեպքում ամեն ինչ կորած է: Բայց… 1940 թ. ՀԽՍՀ բնակչությունը կազմել է 1.300.000, իսկ 2-րդ համաշխարհային պատերազմում ռուսական կողմից մասնակցել են ավելի քան 600 հազ. հայ, որից 300 հազ. ՀԽՍՀ-ից, այսինքն ՀԽՍՀ-ի բնակչության 23 տոկոսը, 1988 թ. մեր բնակչությունը եղել է ավելի քան 3.5 մլն, իսկ Արցախի պատերզմին մասնակցել է ընդամենը 20 հազ. հայորդի, այսինքն բնակչության 0.6 տոկոսը և արդյունքում հաղթում ենք բնակչությամբ և բանակով նվազագույնը կրկնակի, իսկ զենքով տասնապատիկ գերազանցող թշնամու:

 

Ահա մեր ազգի թշվառությունը՝ ուրիշի պատերազմին մասնակցում ենք բնակչության 23 տոկոսով, մերին՝ 0.6 և ահ մեր ազգի փայլը՝ մեր այդ 0.6 տոկոսը հրաշքներ է գործում: Իսկ ինչ կապ ունեն էստեղ կանայք?: Յուրաքանչյուր հասարակությունում տղամարդիկ այնպիսին են, ինչպիսի պահանջ կանայք են դնում, քանզի տղամարդիկ անում են միայն բաներ, որ դուր գան կանանց, յուրաքանչյուր հասարակությունում նավարկում են տղամարդիկ, բայց միայն այն ուղղությամբ, ուր փարոսում են կանայք: Հետևապես դադարեցրեք հասարակությունում բոցավառել նյութապաշտության, աթոռապաշտության և թուլամորթության ջահեր, մեզ առյուծացնող ջահեր են պետք:

 

Եթե ուզում եք վերանա մեր հասարակության մեջ կաշառքը, ատեք կաշառակեր տղաներին, եթե ֆիզիկապես ուժող տղամարդիկ եք ցանկանում, ատեք թուլությունը, եթե իրապես մտահոգ եք ձեր զավակների անվտանգությամբ, մի որդի ավել ունեցեք նվիրաբերելու հայրենիքին ու ձեր մյուս զավակների պաշտպանությանը:

 


Կանայք դուք թուլամորթների խաժամուժ եք կերտել, որ միայն պատերազմն է ի զորու դրանցից առանձնացնել իսկական տղամարդկանց, բայց վատ կողմն այն է, որ նրան զոհ է գնում ազգի այն սերուցքը, որ խաղաղ ժամանակ առօրյա տգիտությունը վարագուրում է ու թույլ չի տալիս նկատել: Նրանց աչքերը մատնում են նրանց, ես շատերին գիտեմ: Նիցշեն ասում է, քաոսի մեջ են ծնվում աստղերը, միթե առանց պատերազմի Տիգրան Մեծ կլիներ կամ Պապ թագավոր կամ Մոնթե կամ…

 

 

Վահե Դանիելյան