Ժողովուրդ ջան հակապատերազմական կոչերը շատ լավ բան են խաղաղ տարիներին։
Աշխարհի լավագույն հակապատերազմական կոչը Հաշեկի « Քաջարի զինոր Շվեյկի...» անմահ երգիծական վեպն է։ Ով ինչ էլ ասի ու գրի հաստատ այդ վեպի ասածին երբեք չի գերազանցի ասելիքի խորությամբ, հումանիզմով և պատերազմի նկատմամբ ատելության ծավալներով։ Այն գրվել է երբ արդեն պատերազմ չկար։ Այնպես որ անհրաժեշտ է վերջ տալ այլասիրության ու հումանիզմի քարոզին ու անցնել լրիվ այլ հարթության մեջ՝ նախապատերազմական պատրաստություններին։

 


Անկասկած, երբ երկիրը մտնում է պատերազմի դաշտ այդ բոլոր կոչերն ու ասույթները պետք է մի կողմ դնել ու աշախտել հանուն երկրի հաղթանակին այդ պատերազմում։
Չարժե ժողովրդին խուճապահար անել ոչ հակառակորդի զինվածության առասպելներով, ոչ նրա ունեցած նյութական ու մարդկային իբր թե անսպառ ռեսուրսներով և ոչ էլ իբր թե նրա թիկունքին կանգնած հզոր երկրներով։

 


Մարտի դաշտում մարտի ելքը զինվորն ու նրա ոգին են որոշում, ինչպես նաև նրա թիկունքում կանգնած ժողովրդի համախմբվածությունը և համերաշխությունը։

 

 

Համլետ Աբրահամյան