Ստեղծված իրավիճակում, երբ սահմանի վրա գերլարված վիճակ է, խիստ կարևոր է, որպեսզի հայկական լսարանը հստակ իմանա, թե ինչ աղբյուրների վստահի ու հանկարծ ու հանկարծ կուլ չտա ադրբեջանական քարոզչական խայծերը, որոնք հեղեղել են հիմա ադրբեջանական մեդիա դաշտը:


Ստեղծված իրավիճակում միակ վստահելի աղբյուրը ՊՆ-ն է ու մինչև ՊՆ-ից ինչ որ բան չհաստատվի, կոչ եմ անում ոչ մի դեպքում չտարածել նման տեղեկատվություն ու հղում չանել որևիցէ ադրբեջանական ռեսուրս վրա, բացի այն դեպքերից, երբ իրենք հաստատում են իրենց զոհերի թիվը:


Հենց նոր էլ տեսա, որ իրանց կայքերից մեկը անհեթհեթություն է գրել՝ իբր մեր դիրքերը հրթիռակոծում են... ՀՕՊ համակարգերով... դե արի ու էդ եզերին բացատրի, որ մինչև խրամատի մեջ թռնող ինքնաթիռ չլինի. ՀՕՊ հրթիռից օգուտ չկա:


Այս ամենի նպատակը մեր լսարանում խուճապ գցելն է ու մենք ազգովի կլինեն հիմար, եթե կուլ տանք այդ խայծը: Պետք է հիշել երկու բան. մենք ունեն բանակ, որը փայլուն է կատարում իր առջև դրված խնդիրները, մենք ունենք ՊՆ-ը, որ փայլուն, ազնիվ ու օպերատիվորեն իրազեկում է հանրությանը ու անգամ իր վրա է ստանձնել ԱԳՆ-ի որոշ ֆունկցիաներ, որովհետև հայտնի չէ, թե ընդհանրապես ուր է կորել մեր ԱԳՆ-ը:

 

 

Անդրանիկ Իսահակյան