Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ..


Վադիմ Դուբնով. «Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի ձեռնտու գործընկեր է, իսկ Հայաստանն անհարմար դրության մեջ է հայտնվում»


Ռուսաստանը Հայաստանին անհարմար դրության մեջ է դնում՝ Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելով: Բայց սա էլ իր բացատրությունն ունի. այս ամենը խոսում է այն մասին, որ որպես բիզնես-գործընկեր, Ռուսաստանին միանշանակ հետաքրքրում է Ադրբեջանը և ոչ Հայաստանը:


Վ. Դուբնովն այս համատեքստում քննադատաբար է մոտենում ՀԱՊԿ-ի գործողություններին՝ նշելով. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այդ կազմակերպությունը ոչ մի դերակատարում չունի, այն ևս վիրտուալ-քաղաքական միություն է, որը ժամանակ առ ժամանակ անդամ երկրներին «ստիպում» է հանդիպել»:


Ռուս փորձագետն այն տեսակետին է, որ Եվրասիական միության մեջ կարող են տեղ գտնել բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ ցանկանում է իրենց տեղն ունենալ այդ միությունում:


«Եվրասիական միության մեջ տեղ կգտնվի և Վենեսուելայի և Բուրկինա Ֆասոյի համար, նաեւ՝ Հայաստանի: ԵՏՄ-ն առանց չափերի ու հստակության միություն է, որը չնայած տնտեսական է կոչվում, բայց որևէ տնտեսական հիմք չկա»:
Вадим Дубнов работал в журнале "Новое время"

 

 

 

Ավետիս Սահագյանց