Հռոմի այս հանրահայտ շատրվանի կողքի սրճարանում պաղպաղակի մի բաժինն արժե մոտ ՔՍԱՆ դոլար... Ամերիկացի զբոսաշրջիկներից մի քանիսը հաշիվը ստանալուց հետո դատի է տվել սրճարանի տիրոջը, որը տրամաբանորեն պատճառաբանել է՝ Է մեզ մոտ այդքան է, թող չառնեին...

 

Մի քանի տարի առաջ որդիս այդ նույն շատրվանի մոտ խնդրեց պաղպաղակ, հիմա նոր եմ հասկանում, թե ինչ լավ բան արեցի, որ ասացի՝ ուրիշ տեղից կառնենք.... Բայց զգո՞ւմ եք չէ մեր ու իտալացիների նմանությունը՝ Երեւանում առանց հաշվիշի տաքսի ես նստում, զարմանում ես գնի վրա, բայց տրամաբանորեն ասում է՝ Է չնստեիր, իմ գինն այնքան է.... Ինչ հաճելի է գիտակցել, որ մենք ու իտալացիներն այդքան ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ժողովուրդ ենք....

 

 

Արմեն Դուլյան