Ինտերնետը տարեցներին օգնում է ազատվել դեպրեսիայից: Այս մասին հայտնում են Միչիգանի համալսարանի գիտնականները: Ըստ վիճակագրական տվյալների Ամերիայում 10 միլիոն տարեցներ տառապում են դեպրեսիայից և իրենց մեկուսացված են զգում:

 

 

6 տարի տևած ուսումնասիրությունների ընթացքում հետազոտել են ավելի քան 3000 տարեցների: Արդյունքում եկել են այն եզրակացության, որ ինտերնետից օգտվող տարեց մարդկանց մոտ դեպրեսիայի հավանականությունը կրճատվում է 30 տոկոսով: Գիտնականները սա կապում են այն բանի հետ, որ այսպիսով նրանց կարողանում են շփվել մարդկանց հետ, պահպանում են սոցիալական կապերը: Նրանք նաև նշում են, որ օրերով ինտերնետի դիմաց նստելն էլ նրանց մոտ կարող է հակառակ ազդեցություն ունենալ: