Մեզ ոչ թշնամու զոհերն են պետք, ոչ էլ, առավել ևս, մեր կողմից՝ թեկուզ մեկ զոհ..
Մեզ հետմահու փառքեր ու մեծարումներ պետք չեն:
Մեզ նորմալ հաստատագրված հրադադար է պետք, երաշխիք՝ որ այդ ողջ ընթացքում մեր տղաները կծառայեն խաղաղ և անփորձանք:
Սա պետք է լինի իշխանությունների առաջին խնդիրը, իսկ լրատվամիջոցները խուճապ տարածելու փոխարեն, թող հետապնդեն այս հարցը և ոչ՝ պատերազմ գոչելով, առաջ վազեն:
Այո, մենք պատրաստվում ենք պատերազմի, բայց դա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում, կամ հենց վաղը պատերազմ է լինելու:
Մեր ԶՈՒ-ն պատերազմի սպասում է ամեն ակնթարթ, չդադարեցնլով խաղաղությանն ուղղված իր միտումները:
Բոլորիս քաջ հայտնի է՝ թշնամին պատերազմ է հրահրում, բայց հենց ինքը՝ թշնամին, երբեք չի սկսի այդ պատերազմը՝ վախենալով հայերի առասպելական-անբացատրելի ուժից, դժվար պահին համախմբվելու աստվածային կարողությունից, նոր տարածքներ կորցնելու վախից, իսկ ամենակարևորը՝ աշխարհի առջև նորից քիթը կախելու և պարտվածի ողորմելի և նոր կարգավիճակից:

 


Սա ձեզ ասում եմ՝ որպես ռազմական լրագրող և Հարավ-Արևելյան տարածաշրջանի ,, Քաջաց բանակ,, թերթի խմբագիր, որին հայտնի են թշնամու տարակուսանքները, վախը և թաքուն մտատանջությունները:
Նրանց կապն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է, նրանց ամեն շունչը մեր կապավորները որսում են:
Մի կարծեք, թե մեր ,,կոնտրռազվեդկան,, քնած է և անտեղյակ՝ թշնամու ծրագրերին և մտահոգություններին:
Անգամ մեզ հայտնի է թշնամու մեջ տարածված կարծիք-ասույթը մեր մասին՝ հայերն անկանխատեսելի են, նրանց մեռելն էլ վտանգավոր է: Հայերը սատանայական ուժի տեր են /հիմարները պետք է ասեին՝ աստվածային, բայց էդքան խելք չունեն.../, երբեք չես իմանա՝ որտեղից հավաքեցին այդ ուժը...

 


Սրանք թշնամու բարձրագույն հրամանատարության խոսածներից՝ չնչին քաղվածքներ են, որ մենք լսում և ծիծաղում ենք՝ վերջինը ծիծաղողի ծիծաղով..
Վախկոտի և քնձռոտի հոգեբանությունն է՝ կատաղած շան պես կծել, աջ ու ձախ նետվել, վնգստալ, հոխորտանքներ շաղ տալ:
Իսկական ուժը լուռ է հարվածում, բայց որ տեսնում է շատ է վնգստում և արդեն լայնամասշտաբ է վնգստում, հավաքած ատելությամբ և ուժով միանգամից է սատկացնում գազանին:

 


Հենց սրանից է սարսափում թշնամին, մեր հավասարակշռված և խորհրդավոր պահվածքից:
Ինչ վերաբերվում է կողքից հրահրողների վարկածներին, ոչ մեկին ձեռնտու չէ հերթական պատերազմը Կովկասում, առաջինի դեպքում արդեն համոզվել են, բայց այս անգամ խաղաքարտերը բոլորովին այլ դասավորություն կունենան, որոնց տակից չեն կարողանա արդեն դուրս գալ ոչ Ամերիկան, ոչ էլ առավել ևս՝ Ռուսաստանը:

 

 

Սուսաննա Բաբաջանյան