կարդալով ֆեյսբուքյան homo xomuachokikus-ների արձագանքներհը հատկապես ռազմական թեմաներին, հասկանում ես, ինչքան տարբեր բաներ են տառաճանաչությունն ու գրագիտությունը, ու ինչ վտանգավոր ա տառաճանաչ անգրագետը: Լիշ բի մի բան բլթեն, մի ձև իմաց տան, որ իրանք գոյություն ունեն: մերոնց են սպանում' "մեկին տաս սպանեք արա, ինչ եք նստե բա էս երկիր ա?" մերոնք պատասխան են տալի' "վայ բայց իրանք էլ են մարդ, ինչ եք վրա տվել, հա ինչ, ուրախանանք գիմա որ սպանել եք?": Ու մեկ էլ էդ էշ մտքերի շարանը ինչ-որ պահի դառնում է որակ, տրամադրություն թելադրող: Մի բանից գլուխ չեք հանում' սուս կացեք էլի, դժվար ա? Լիքը մարդ իրան ռազմական վերլուծաբանի տեղ չդնելով ապրում ա, ու կայֆ ա, ոչ մեկին չի խանգարում:

 


Ու մի բան էլ. բոլորս հոգու խորքում ուզում ենք խաղաղություն, համերաշխություն, որ մարդիկ լինեն բարի, պուպուշ, սնվեն ծիածանով ու կղանքի տեղ մանուշակ կղեն: Բայց արտահայտել էդ զգացմունքները էն պահին, երբ դիմացինդ, կամ, առնվազն, իրա ղեկավարությունը, ուզում ա քեզ բնաջնջի երկրի երեսից, առնվազն մանկամտություն է: էդքան սեր ու բարեգթություն կա մեջներդ, որ մեկին, թեկուզ' թշնամուն, խղճալու ու սիրելու պահանջ ունեք, սկսեք ձեր շրջապատը սիրելուց: Քաղաքը մի մխտռեք, տրանսպորտում տեղ զիջեք կանանց, գնացեք էդ գնդակոծվող գյուղերի մարդկանց մի բանով օգնեք, և այլն: Էդ ժամանակ խաղաղությունն էլ մի քիչ ավելի մոտ կդառնա:

 


Հ.Գ. մեկ-մեկ մտածում ես' իինչ ճիշտ էին միջնադարում, որ ամեն պատահածին տառաճանաչ չէին դարձնում, ու ինչ ճիշտ էր Չերչիլ պապին (եթե չեմ սխալվում) միջին ընտրողին նկարագրում: Պատկերացնում եք, սույն պիզդեցը, ասենք, Բագրատունիների ժամանակ. իրանք Դվինն են գրավում, իսկ Անիում ու Կարսում ոմանք գրում են "ha ov eq duq aranc bjuzandacineri", "vai baic arabnern el en mexq, iranq el mayr unen!"

 

 

Նիկոլայ Թորոսյան