Սարսափելի իրականություն... Ով է պատասխանատու այսքան զոհված երիտասարդների, հայրենիքի սահմաններում թշնամու դավադիր գնդակից զոհվող զինվորների, չկարգավորվող հարաբերությունների հետեւանքով ընդհատվող այսքան կյանքերի համար: Հետմահու հերոսացնում ենք զոհված քաջերին: Միթե դրանից առաջ նրանք հերոսներ չեն:

 

Հենց այս տղաներն են իրական քաջերը, դիրքերում մարտական ծառայություն իրականացնող յուրաքանչյուր զինվոր այսօր մահապարտ է, եւ շատերը դա քաջ գիտակցում են: Զենքը ձեռքին, բաց ճակատով հպարտ հայացքով կանգնել թշնամու դիմաց: ինչ է սա, եթե ոչ հայրենասիրության վառ ապացոււյց:

 

Տաքուկ անկյուններում նստածների իմացած հայրենասիրությունը շատ տարբեր է այն իրական հայրենասիրությունից, որն ապրեցնում է, որի համար Ազատ Ասոյանը, Արարատ Խանոյան ն ու նրանց քաջ ընկերներն իրենց կյանքով են հատուցում: Հայ զինվորը հերոսացման կարիք չունի, նա հերոս է ծառայության մեկնելու պահից: Որդեկորույս մայրերի եւ վիշտն իրենց ցամաքած աչքերում խեղդող զինվորների հայրերի մասին է պետք մտածել:

 

Աննկարագրելի դժոխային զգացում է երեւի ճանապարհել որդուն ողջ առողջ, սպասել նրա վերադարձին ու ... Սա ինչ խառնաշփոթ է, ամեն օր նոր բոթ, ամեն օր մահվան նոր դեպք, ամեն օր մեկ հայ ընտանիքի ճրագ է մարում: Մենք վտանգավոր սահմանագծում ենք...

 

 

Արմենուհի Մինասյան