Ուզում եմ անդրադառնալ ընդդիմադիր գործիչների շրջանում տարածված մի, իմ կարծիքով, շատ սխալ մի թեզի՝ ՌԴ-ի հետ ՀՀ-ն պետք է զարգացնի հորիզոնական հարաբերություններ, սակայն գործող վարչակազմն ի վիճակի չի դա անելու: Հարգելի տիկնայք և պարոնայք՝ այս պահին ով էլ գա իշխանության՝ չի կարող նման բան անել: Այն պատճառով, որ նախկին կայսրության փոքր մասը չի կարող հորիզոնական հարաբերություններ կառուցել կայսրությանը փոխարինած ամենամեծ կտորի՝ մետրոպոլիայի հետ, եթե ամբողջապես դուրս չի եկել վերջինիս ենթակայությունից:

 

Իսկ դուրս գալը սովորաբար ենթադրում է տարածքային և մարդկային կորուտներ, քանի որ տարածք զիջելը դեռևս ոչ մի ղեկավարի երջանկություն չի պարգևել: Սակայն դուրս գալը ևս մեխանիկորեն չի ապահովում նման հնարավորություն, քանի որ նշված մետրոպոլիան՝ հատկապես եվրասիական տարածքում գտնվող և համապատասխան «արժեքներ» դավանող, դժվար թե համաձայնվի իր նախկին գաղութի հետ նախկին փոխհարաբերությունների բնույթից:

 

Արդյունքում կա՛մ կստացվի վրացական տարբերակը՝ թշնամություն, և կա՛մ վերադարձ «մայր» մետրոպոլիայի գիրկը՝ հայաստանյան տարբերակ: Չնայած կա և երրորդ տարբերակը՝ ծանր ու դժվարին, դանդաղ ու սահուն հեռացում՝ սեփական երկրում արդարության ու օրինավորության համակարգի արմատավորմամբ ու բոլոր ոլորտների առաջընթացով:

 

 

Վախթանգ Սիրադեղյան