Եվ նորից, արդեն որերորդ անգամ, ուռկանը հարուստ որս էր բերում: Ձկնորսների կողովները պռնկե պռունկ լցված էին ցլիկաձկերով, կարպերով, տինկաներով, գայլաձկներով, օձաձկներով և այլ ծովային մթերքներով: Ամբողջական ձկան ընտանիքներ, իրենց տան անդամներով և ձագուկներով, դուրս բերվեցին շուկա և պատրաստվում էին իրենց գոյության վերջին շիկացած տապակների և եռացող կաթսաների մեջ:
Գետում մնացած ձկները, շփոթված և վախեցած չէին համարձակվում նույնիսկ լողալ, այլ խոր թաղվել էին տիղմի մեջ: Այսքանից հետո ինչպե՞ս ապրեն: Միայնակ ուռկանի դեմ չէս պայքարի: Նրան ամեն օր ամենաանսպասելի վայրերում էին գցում: Նա անխնա ոչնչացնում էր ձկներին և վերջ ի վերջո ամբողջ գետը կդատարկվի:

 


- Մենք պետք է մտածենք մեր երեխաների ճակատագրի մասին: Մեզանից բացի ոչ ոք նրանց մասին չի մտածի և մեզ չի ազատի այդ սարսափելի արհավիրքից, - քննարկում էին մեծ սուզածառի տակ ժողովի հավաքված խարակաձկները:
- Բայց մենք ի՞նչ կարող ենք անել, - երկչոտ հարցրեց տինկան, լսելով գետի քաջերին:
- Ոչնչացնենք ուռկանը, - մահամուռ պատասխանեցին խարակաձկները: Նույն օրը, ամենագետ օձաձկները լուր տարաձեցին ողջ գետով, այդ քաջ որոշման մասին: Բոլոր ձկներին՝ փոքրից մեծ, առաջարկվում էր լուսաբացին հավաքվել խորն ու հանգիստ խորշում, որը պահպանվում էր կածված ուռեններով:
Հազարավոր ձկներ ամենատարբեր ցեղատեսակների և տարիքի եկան պայմանավորված վայր, որ պատերազմ հայտարարեն ուռկանին:

 


- Լսեք բոլորդ ուշադրությամբ, - ասաց կարպը, ով ոչ մի անգամ կարողացել էր կրծել ցանցը և փախչել գերությունից: - Ուռկանը մեր գետի լայնությունը ունի: Որպեսզի այն ջրի տակ մնա, նրա ներքևի մասում ամրացված են արճճե ծանրություններ: Բոլոր ձկներին հրամայում եմ բաժանվել երկու վտառի: Առաջին վտառը պետք է ծանրությունները բարձրացնի ջրի հատակից՝ մակերևույթ, իսկ երկրորդ վտառը պետք է ամուր բռնի ցանցի վերևի հանգույցները: Գայլաձկներին հանձնարարվում է կրծել այն պարանները, որով ուռկանը ամրացվում է գետի երկու ափերին:

 


Ձկները շունչները պահած ուշադիր լսում էին առաջնորդի յուրաքանչյուր խոսքին:
- Օձաձկներին հրամայում եմ անմիջապես գնալ հետախուզման, - շարունակում էր կարպը: - Նրանք պետք է պարզեն թե որտեղ է գցվել ուռկանը:
Օձաձկները գնացին հանձնարարությունը կատարելու, իսկ մնացած ձկների վտառները հավաքվեցին ափի մոտ և սկսեցին սպասել: Այդ ընթացքում ցլիկաձկները ջանում էին ոգևորել ամենաերկչոտներին և խորհուրդ էին տալիս չհանձնվել խուճապի, նույնիսկ եթե նրանցից որևե մեկը ընկնի ուռկանի մեջ՝ քանի որ ձկնորսներին միևնույնն է չի հաջողվելու ուռկանը ափ հանել:
Վերջապես օձօձկները վերադարձան և զեկուցեցին, որ ուռկանն արդեն գցված է մմոտ մեկ միլ գետի հոսանքով ներքև:

 


Եվ ահա ահռելի արմադայով, ձկների վտառները լողացին դեպի իրենց նպատակը՝ իմաստուն կարպի ղեկավարությամբ:
- Զգույշ լողացեք, - զգուշացրեց առաջնորդը: - Ուշադիր եղեք, որ հոսանքը ձեզ չքաշի ցանցի մեջ: Ամբողջությամբ աշխատեք լողակներով և ժամանակին արգելակեք:
Առջևում երևաց մոխրագույն և չարագուշակ ուռկանը: Զայրույթի պոռթկման մեջ, ձկները արիաբար նետվեցին հարձակման:

 


Շուտով ուռկանը բարձրացվել էր գետի հատակից, նրան պահող պարանները կրծած էին գայլաձկերի սուր ատամներով, իսկ հանգույցները պատռված էին: Սակայն զայրացած ձկները դրանով չբավարարվեցին և շարունակեցին հարձակվել ատելի թշնամու վրա: Ատամներով բռնելով արդեն բզկտած և ծակ ուռկանից, արագ արագ աշխատացնելով իրենց լողակներն ու պոչերը, նրանք այն քաշքշում էին ամենատարբեր ուղղություններով և պատռում այն մանր կտորների: Ջուրը գետում կարծես թե եռում էր:

 


Ձկնորները դեռ երկար էին քորում իրենց ծործորակներն ու քննարկում ուռկանի խորհրդավոր անհետացումը, իսկ ձկները մինչ այսօր հպարտությամբ պատմում են այս պատմությունը իրենց երեխաներին:
Լեոնարդո դա Վինչի

Միրիամ Էսկոֆետ "Գծանկար"

 

Օրվա առակը՝ Ուռկանը - 31 հուլիսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան