Trivago պորտալը որոնողական հարցումների վիճակագրության հիման վրա կազմել է ամենատարածված տուրիստական կղզիների վարկանշային աղյուսակը: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով իտալական ANSA-ին:
Վարկանշային աղյուսակը գլխավորել է իսպանական Մայորկա կղզին, բացի այդ՝ այն VIP-անձանց հանգստավայր է ճանաչվել:


Եվրո-աֆրիկյան տարածաշրջանի կզիներից երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Սիցիլիան: Տեներիֆեն՝ երրորդ, Սարդինիան՝ չորրորդ տեղում են:


Վարկանշային աղյուսակում ընդգրկված ամենամեծ թվով կղզիները Հունաստանին են բաժին հասել (11, այդ թվում՝ Կրետե, Միլոս, Փարոս, Կորֆու, Զակինֆ, Միկոնոս): Աղյուսակում ընդգրկված են նաև իսպանական 8, այդ թվում՝ Իբիցա, Ֆորմանտերա, Լանզարոտե, Գրան Կանարիան, իտալական 6, այդ թվում՝ Էլբա, Իսկյա, Կապրի և Լիպարի: