Գտնվում է Կարկառի հովտում, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից 14 կմ հյուսիս-արևելք։ Բերդի պատերի հաստությունը հասնում է 2 մ, իսկ բարձրությունը' 9 մ։ Պարիսպները ձգվում են ավելի քան 1,5 կմ։ Այս դարպասը կարճ ու հարմար ճամփուղի էր Շուշի հասնելու համար: Արցախի սիրտը՝ Շուշին, քոչվորներից պաշտպանելու նպատակով էլ XVIII դարի կեսերին կառուցվեց անառիկ ամրոցը, որը վերածվեց ռազմական ամուր հենակետի եւ կոչվեց Մայրաբերդ։