ՇԱՏ ՇՏԱՊ. ՏԱՐԱԾԵԼ ՇԱՏ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ...


Քիչ առաջ խոսեցի Իսրայելում բնակվող հարազատներիս հետ: Ժողովուրդ մեր ազգը դատապարտված է կտտանքների, իր ողջ պատմության ընթացքում նաև հիմա: Երուսաղեմում ապրող պաղեստինցիները ակտիվացել են և հարձակվում են հայ ընտանիքների վրա: Նրանք թալանում են տները և կտտանքների ենթարկում: Հարազատներիցս մեկին անգամ ծեծել էին և ոտքը կոտրել:


Ասում էր, որ հայերի հանդեպ ուրիշ ձև են տրամադրված և կարծես շարժումը ուղղված է տարածքը հայաթափելու համար:


Իսրայելում շատ հայեր են ապրում և խնդրում եմ բոլորիդ անուշադրության չմատնել:
Ժողովուրդ հիշում եք Քեսսաբի ժամանակ ինչպես բոլորս համախմբվեցինք: Խնդրում եմ հիմա էլ եկեք նրանց չմոռանանք: Իշխանությունները թող հետևողական լինեն այս գործին:

 

 

Մարիամ Սմբատյան