Էս քամին էլ մի կողմից...


Ոնց որ թե տափաստանային երկիր ենք դառնում: Ցերեկը շոգ է, գիշերը՝ քամի ու ավազ: Այդ ընթացքում մինչ դուրսը այդ ժամին աշխատողները պայքարում են քամու դեմ, մնացածը ստատուս են գրում քամու մասին: Տարբերությունը մեծ է չէ՞, տաք տեղից նստած ստատուսի ու այդ ժամին քամու դեմ մարտնչողի միջև: Վերջինս մի քանի դրամ է ցանկանում աշխատել, որ առավոտյան հաց առնի իր ընտաիքի համար: Աշխարհ...


Երեկ ընկերության միջազգային օրն էր: Ընկերությունը լավ բան է, երբ այն մաքուր է: Մի վատ տենդենց կա աշխարհում: Օրինակ՝ Եվրոպան նշում է ընտանիքի օրը, որը Եվրոպայում կարծես թե վերանում է: Նշում ենք ծիծաղի միջազգային օրը, բայց շուրջբոլորը մարդիկ տխուր են: Հիմա էլ ընկերության օրը նշեցինք, բայց ընկերները սկսլել են իրար դավաճանել: Աշխատեք ամեն օր նշելիս հասկանալ իմաստը ու պահպանել այդ իմաստը մինչև կյանքի վերջ:


Աջ նայում ես Անթալիայի նկարներ են, ձախ նայում ես Անթալիայի նկարներ են ու ամենավատն էնա, որ այդ նկարների մեջ մեզ հայտնի դեմքեր են, որոնց մեք հեռուստաէկրաններին միշտ տեսնում ենք: Լավ ենք նախապատրաստվում Ցեղասպանության հարյուրամյակին, գնում ենք ու թշնամու մեջ ենք միախառնվում, որ հետո մեջից հարված հասցնենք: Այս վերջին ասածս լավատեսների համար գրեցի, բայց իրականում յուրաքանչյուր դրամ, որը ծախսվում է հայերի կողմից Թուրքիայում օգտագործվում է հենց հայերի դեմ քարոզչության համար: Բրավո դուք մասնակցում եք համաշխարհային հակահայկական քարոզչությանը:

 

 


Էդգար Խաչատրյան