Այսօր մեր տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր ռազմական կոնֆլիկտները սկսվեցին այն պատճառով որ քայքայվեց ՍՍՀՄ կոչվող հսկա պետությունը։ Չկարծեք ես նստած ողբում եմ այդ կապակցությամբ։ Ուղղակի ասում եմ թե ինչպես առաջացան ներկա ռազմական բախումները որոնց վերջը դեռ որ ոչ էլ տեսանելի է։ Փաստեմ որ հարգելի Արևմուտքի բարի կամեցողության և ինչպես նաև հնարավոր ողբերգական մեծամասշտաբ աղետները կանխարգելոլու համար մտահոգված լինելու արդյունքում նա աշխատեց որպեսզի ՍՍՀՄ-ի տրոհումը տեղի ունենա հնարավորինս առանց լուրջ կատաստրոֆաների։


Հիմա եթե Արևմուտքը նման զգուշավորություն չցուցաբերի, իսկ դա ակնհայտ է որ չի ցուցաբերելու, պատկերացրեք Ռուսաստանի տրոհումը ինչպիսի աղետ կարող է լինել ողջ Եվրսասիական այս մեր տարածաշրջանի համար։
Ռուսաստանին շանս տալ է պետք որպեսզի կարողանա այս միջազգային լարված իրավիճակից հանգիստ, առանց ավելորդ ներվայնությունների ու գժությունների դանդաղ դուրս գալ պահպանելով իր դեմքը որպես աշխարհի երկրորդ հզոր ռազմական երկրի։ Նրան ոչ մի կերպ չի կարելի անկյուն քշել ու սպառնալ կործանել որովհետև նա աշխարը բազմակի անգամ հիմնահատակ ոչնչացնելու համար բավարար քանակի դինամիտ ունի կուտակած միջուկային ու ջերմամիջուկային զենքի տեսքով։

 

 

Համլետ Աբրահամյան