Կյանքում աստղեր են պակասում, աստղեր, որ փայլեն քեզ համար, որ լուսավորեն հոգիդ: Աստղերը պետք է շատ փոքր լինեն' մարդկային հոգի ներթափանցելու համար: Աստղերը պետք է պարզ ու մաքուր լինեն'հոգին մաքրելու ու պարզեցնելու համար:

 

Հասկանում եք, աստղերը պետք են, որ կյանքդ շարունակվի, որ իմաստավորվի, որ փայլի ու կարողանաս դիմացդ պարզ ու լուսավոր տեսես, որ ետ նայես ու միայն լուսավոր ու պարզ հուշեր տեսնես: Ես գիտեմ , ապագան մշուշոտ է, իսկ անցյալը' ստվերում, մեզ մի փոքր աստղ է պակասում, մի պարզ լույս, մի թռվռացող հույս, մի քայլող շող ու շողացող , մի անգին քար...

 

 

 

Հեղինակային պատմություններ