Հուլիսի 30-ը համարվում է ընկերության միջազգային օրը, սակայն այն առաջին անգամ սկսել են տոնել 2011թ.-ից:

 

 

Գեղեցիկ խոսքեր ընկերության մասին...

 

 

Ընկերոջ համար մեռնելն այնքան դժվար չէ, որքան այնպիսի ընկեր գտնելը, հանուն որի արժե մեռնել։

 

 

Աշխարհում ով չի տեսնում իր ընկերներին, նա արժանի չէ, որ աշխարհն իմանա նրա մասին:

 

 

Ընկերը նա չէ, ով քո հետևից պատուհանից ցած կնետվի, այլ նա, ով քեզ ներքևից կբռնի:

 

 

Գնահատի՛ր ընկերներիդ, իմացի՛ր, որ առանց լավ ընկերների դժվար է ապրել այս աշխարհում:

 

 

Ընկերությունը պահանջում է արդարություն, սեր, նվիրվածություն, անկեղծություն: Առանց այդ ամենի ընկերությունը մարում է այնպես արագ, կարծես չի էլ եղել:

 

 

Երջանկությունը նոր ընկերներ է ձեռք բերում, իսկ դժբախտությունը ստուգում է նրանց:

 

 

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։

 

Գնահատեք ձեր ընկերներին...

 

 

Մհեր Միրզոյան