Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների պատճառով ստիպված է եղել կասեցնել Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչների բերքահավաքին աջակցելու նախաձեռնությունը: Լավ, եթե ընդունենք, որ ԿԽՄԿ-ում չունեն մեր սահմանամերձ գյուղերի բնակչության քաջությունը, ուստի որոշել են ձեռքները լվանալ ու լրացուցիչ խնդիրներ չստեղծել Ադրբեջանի համար, ապա առնվազն անհասկանալի է կազմակերպության կողմից արվող այն անհեթեթ հայտարարությունը, թե ԿԽՄԿ-ն չի մեկնաբանում նմանօրինակ միջադեպերի հանգամանքները, ինչպես նաև' հատկապես թե որ կողմն է սկսել կրակոցը:

 

 

Այս գործելաոճով կազմակերպությունը ինքն իրեն դնում է ուղղակի անհեթեթ վիճակում, առնվազն երկու պատճառով' եթե պետք է օգնեիք քաղաքացիական բնակչությանը իրենց բերքահավաքի հարցերում' լավ իմանալով որ կա կրակոցների մեծ հավանականություն, ապա ինչու գնալ հասնել ու առաջին իսկ կրակոցի դեպքում հրաժարվել նախաձեռնության հետագա իրականացումից և երկրորդ' եթե տեսել եք, որ կրակել են ադրբեջանական կողմից, ինչու եք լռում: Եթե նման պարզ հարցերում է ոչ ադեկվատ վարք է դրսևորվում, ապա ինչից ելնելով պետք է Չինարիի բնակիչը հավատա, որ դուք լռում եք, բայց աշխատում եք ինչ-որ դիվանագիտական խողովակներով :

 

 

Անհասկանալի ու անհեթեթ պահվածք:

 

Կնյազ Սարոյան