Թող ոչ ռուսամետները դրոշակներ թափահարեն. "որքան լավն են մեր ռազմավարական գործընկերները" կոչերով, ոչ էլ եվրոպամետները փորձեն բոլորիս ապացուցել, թե որքան վատն են ռուսները: Այս պոլեմիկան որևէ պարագայում օգտակար լինել չի կարող:

 

Ի վերջո, բոլորս հստակ պետք է հասկանանք, որ գերտերությունները առաջնորդվելու են բացառապես իրենց շահերով և այդ ճանապարհին անտեսելու են նաև մեր շահերը: Սա չպետք է ընդունել որպես դառը ճշմարտություն, ոչ էլ մեծ փակուղի: Պարզապես անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակը և գերտերությունների շահերի համընկնման կամ գուցե թե բախման տիրույթում գտնել մեզ համար լավագույն լուծումներ: Դժվար առաքելություն է, բայց ոչ երբեք' անհնարին:

 

 

Գերասիմ Բարսեղյան