Շուտ եք մոռանում չի կարելի...


Երեկ Ֆբ-ում երկու խումբ էր ձևավորվել՝ մարդիկ որոնք պաշտպանում են Կիկորովին և նրանք ովքեր դեմ են նրան: Ես երևի թե կմիանամ այն մարդկանց ովքեր Կիրկորովի թուրքական անցյալը չեն մռանում: Թուրքական հոգի ունեցողը կմնա այդպիսին ու պետք չէ նրան բարձրացնել մարդկանց աչքերին Հայաստանում թուրքական ելևէջներով երգողների հաշվին: Ոչ առաջիննա լավը, ոչ էլ վերջիններն են բարի պտուղ: Մոռանալ պետք չի...


Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը լավ չէ: Ցանկանում եմ, որ նա շուտափույթ ազատության մեջ լինի և պատշաճ բուժում ստանա, բայց զզվում եմ նրանցից ովքեր, այս դեպքի հաշվին դիվիդենտներ են հավաքում: Մի քիչ մարդ լինելը ոչ մեկին դեռ չի խանդարել: Աստված տա Լևոն Հայրապետյանը շուտ վերադառնա ազատություն, որ որոշների ձայները շուտ կտրվեն:


Արամ Մանուկյանի տուն-թանգարանը ունենալը ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր է հայերի համար: Դա պատմական փաստ է, որ այն ժամանակվա աշխարհում, ավելի քան 900 տարի սեփական հողում պետականություն չունենալուց հետո մենք ունեցանք պետականություն ու ոչ թե սովորական, այլ Հանրապետության տեսքով, իսկ Արամ Մանուկյնաը այն հայորդին է ով կանգնած է եղել այդ ամենի ակունքներում:


Եվրոպան ու ԱՄՆ-ն վերջին 8-9 ամսում միայն ու միայն հայտարարում են, որ պատժամիջոցների են դիմելու ՌԴ-ի դեմ, բայց ոնց նայում եմ ոչինչ էլ չեն անում, կամ Եվրոպան խաղեր է տալիս ու սա շուտվանից պլանավորված ակցիա էր Ուկրաինայի դեմ՝ ՌԴ-ի ու Արևմուտքի կողմից, կամ էլ դաշնակից ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն կարողանում իրար մեջ ինչ որ բան կիսել, որը արտաքուստ չի երևում ու որի պատճառով ՌԴ ու Եվրոպա միացումը սարերի ետևում չէ:

 

 


Էդգար Խաչատրյան