Չեմ պատկերացնում,որ երբևիցե Իսրայելն ու Պաղեստինը խաղաղ ապրեն.կան պատճառներ,որ նրանց երբեք չեն թողնի հաշտվել: Նշեմ դրանցից մեկը՝կրոնը: Իսրայելը,երբեք չի կարողանա հնազանդեցնել պաղեստինցի արաբներին,արմատախիլ անել Համասին,կամ Ֆաթհին,որովհետև նրանց կրոնը իրենց սովորեցնում է,որ հանուն կրոնի և հայրենիքի մեռնելը վեհ բան է և դու դրախտ կընկնես: Նույն բաննել հրեաների Մովսիսական կրոնն է սովորեցնում:

 

Երկուսնել համարում են,որ այդ հողը իրենցն է Աստծո կամքով: Երկուսնել պատրաստ են հանուն այդ հողի ու իր կրոնի ոչ միայն կյանքը տալ,այլև՝զոհել սեփական ընտանիքի անդամներին,որոնք ևս դրախտ են գնալու: Այսպիսով եթե այս հողը Աստված է տվել,ուրեմն հանուն Աստծո տվածի մեռնելը երանություն է: Երբ մարդը ոչ իր,ոչ իր հարազատի կյանքի վրա չի դողում,չի վախենում մեռնելուց,անհնար է նրան հնազանդեցնել,կարող ես նրան բնաջնջել,ցեղասպանել,բայց ոչ՝հնազանդեցնել: Այս երկու ազգը այնքան կպատերազմեն,մինչև նրանցից մեկը վերանա.ցավոք երկուսի կրոննել զիջումը անհնար է համարում:

 

 

Տիգրան Մկրտչյան