Քաղաքացիական պատերազմ չի կարող ցանկանալ յուրաքանչյուր բանական արարած, եթե վերջինս իսկապես բանական է: Չնայած դրան' քաղաքացիական պատերազմները ծագում են բավական հաճախ' անելով իրենց դաժան «հունձը»: Զարմանալի թվացող այդ երևույթի պատճառը վերին աստիճանի տրիվիալ է' ավտորիտար, բռնապետական և նման այլ իշխանությունը, երբ կամ որ երկրում էլ այն լինի, երբեք կամովին չի հրաժարական չի տալիս: Անլուծելի խնդիրների կուտակումը բերում է հեղափոխության, իսկ դրան սովորաբար հետևում է քաղաքացիական պատերազմը, եթե հեղափոխությունը չի կարողանում արագ և անկասելի հաղթանակ տանել:

 

 

Ինձ հայտնի միակ քաղաքացիական պատերազմը, որ ծագել է այլ սցենարով, ամերիկյանն է. չնայած այնտեղ էլ կար համարյա թե նույն տրամաբանությունը' ստրկատիրությունից հրաժարվել չցանկանալու' հարավային նահանգների համառությունը: Իսկ եթե քաղաքացիական պատերազմի վախից դադարեցվեն հեղափոխությունները, ապա նշածս տիպի պետությունները կկործանվեն շատ ավելի դաժան տարբերակով, քանի որ կյանքի լճացումն ու իշխանավորների' պատասխանատվության բացակայությունը կամ մարդկանց կդարձնեն ոչնչություններ և կամ կհասցնեն սոցիալական բունտի:

 

 

Վախթանգ Սիրադեղյան