Տիեզերագնացության մեջ գոյություն ունի "Точка невозвращения" հասկացություն, որը հատելուց հետո վերադարձն անհնարին է։ Մեր երկրին մնացել են միլիմետրեր մինչ այդ կետը, որը անդառնալի հետևանքներ է ունենալու յուրաքանչյուրիս պատկերացրած ապագա Հայաստանի ճակատագրում, իսկ Հայաստանի ապագան յուրաքանչյուր հայի ապագան է, անկախ նրանից մենք Հայաստանում ենք, արտագաղթել ենք տարիներ առաջ, թե նոր ենք պատրասվում մեկնել։

 

Այս վիճակին մենք հանգել ենք ոչ թե աշխարհաքաղաքական զարգացումների կամ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքում, այլ ընդամենը ինքներս մեզ խաբելու արդյունքում։ Բոլորս իրականում հասկանում ենք իրավիճակի լրջությունը, սակայն չենք ցանկանում ընդունել այն որպես ճշմարտություն, գիտակցում ենք զարգացումների հերթականությունը, սակայն խուսափում ենք դրանցից, միաժամանակ նպաստավոր պայմաններ ստեղծելով երկիրը կեղեքողների համար։

 

 

Հ.Գ. Մի պահ ինքներդ Ձեր խղճի առջև ազնիվ եղեք ու ասեք այդպես չի։

 

 

Արմեն Ասլյան