Մի ծերունի իր թոռնիկին բացում է կյանքի համար շատ կարևոր մի գաղտնիք.


- Ամեն մարդու մեջ պայքար է գնում, որը շատ նման է երկու գայլերի կռվին: Մի գայլը իրենից չարը՝ նախանձ, խանդ, ափսոսանք, էգոիզմ, ամբիցիաներ և սուտն է ներկայացնում, իսկ մյուսը բարին՝ խաղաղություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն և հավատարմություն:


Թոռը մինչ սրտի խորքը հուզված պապու խոսքերից, մտորում է և հետո հարցնում.


- Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:


Ծերունին ժպտում և պատասխանում է.


- Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:

 

 

Ռոզա Մուրադյան