Մի անգամ գիշերը, լուսաբացից մի փոքր շուտ, Շապուհ արքան պառկած իր անկողնում լսում է իր ժամապահների ձայնը, որոնք վիճում էին միմյանց հետ: Ժամապահներից մեկը ասում է. «աշխարհում ամենուժեղը իմ արքան է»: Մյուսը ասում է. «աշխարհում ամենուժեղը գինին է»: Իսկ երրորդն ասում է. «աշխարհում ամենաուժեղը կինն է»:


Առավոտյան արքան կանչում է իր նախարարներին և հարցնում, թե ո՞վ կամ ի՞նչն է ամենուժեղը՝ արքանե՞րը, գինի՞ն, թե՞ կինը: Եվ ինքն իրեն պատասխանում. «Արքան երբեմն կորցնում է իշխանությունը, գինու իշխանությունը տևում է ընդամենը մի քանի ժամ, իսկ կինը…. չկա մարդ ավելի իմաստուն Սողոմոնից, ուժեղ Սամսոնից, աստվածային Դավիթից, սակայն այս երեքին էլ գայթակղել է կինը»:


ուրեմն . «աշխարհում ամենաուժեղը կինն է»:

 

 


Կապանյան Լրատու