Մի պատրոն էլ ձեզ կկպնի...


ՄԱԿ-ը հայտարարել է , որ Բոյինգ 777-ը խփվել է ու բոլորը նորից սկսեցին իրար վրա հարձակվել: Այ ես մեռնեմ ձեր ջանին, ում համար էր գաղտնիք , որ Բյինգը խփվել է: Ուղղակի ՄԱԿ-ում մի քիչ սպասեցին, որ խոսակցությունները դադարեն ու ՄԱԿ-ը արեց այն ինչ պետք է աներ, նորից թեժացրեց խնդիրը: Մի 20 տարի հետո, «Դիսքավրին» մի հաղորդում կպատրաստի, որտեղ կներկայացնի երկու Բոյինգների անհետացման և կործանման 20 ուշագրավ փաստերը ու վերջ...:


Սոնաի պատվավոր ելույթի մասին դեռ շատ կխոսեն: Շատ ուրախալի է, որ բազմաթիվ մասնագետներ բարձր են գնահատում մեր Սոնայի ելույթը: Եթե մենք պետք է մասնակցենք Եվրոտեսիլին ուրեմն Սոնաին հիմիկվանից պետք է նախապատրաստել նաև այդ մրցույթին: Չեմ կարծում, որ նոր թեկնածու է հարկավոր 2015 թվականի Եվրոտեսիլի համար:


Մովսես և Չինարի գյուղերը կրկին գնդակոծվել են, սս մի տեսակ սովորական է դարձել այնտեղ ապրող մարդկանց համար: Նրանք հերոսի պես ապրում են իրեց հայրենի հողում, բայց անսովոր է երբ կրակում են կարմիր խաչի մեքենայի վրա ու դա շատ լավ է: Թող «Կարմիր Խաչերը» ու մնացածը իմանան ինչ է նշանակում ամեն վայրկյան կրակի տակ ապրելը: Մի գնդակի փայ էլ մի օր Ուորլիքը կամ նրա նմանները դառնան ամեն ինչ կընկնի իրա տեղը:

 

 


Էդգար Խաչատրյան