Առանձնապես համաշխարհային կրոնական հարցերի մեջ խորանալ չեմ սիրում, բայց եթե նայենք մահմեդական և քրիստոնյա կանանց, ապա կհանգենք հետևյալ եզրակացությանը.


քրիստոնյա կանայք կարող են ժամերով հագնվել և շպարվել, որպեսզի դուրս գան փողոց և իրենց գեղեցկությամբ գրավեն օտար տղամարդկանց, իսկ հետո գան տուն, հանեն ամբողջ գեղեցիկը, լվանան շպարը, և անշուք՝ խալաթով և խառը մազերով սկսեն գնալ-գալ իրենց ամուսնու առջևով: Մահմեդական կանանց մոտ հակառակն է. նրանք իրենց ամուսինների մոտ գեղեցիկ հագնված և շպարված են, իսկ փողոց դուրս են գալիս «ծպտված», պատճառաբանելով, թե «Մեր ինչի՞ն է պետք օտար տղամարդու գնահատականը: Մեր ամուսիններն արդեն գնահատել են մեզ»:


Բնականաբար, ասվածը միանշանակ չէ, իսկ ցանկացած համընկնում՝ պատահականություն է:


Եվ, ինչպես կասեն մեր ռազմական դաշնակից լեզվով՝ задумайтесь над этим, девочки.

 

 

Արամ Գևորգյան